ՊՆ․ Ադրբեջանական դիրքերը չեն գնդակոծվել՝ ադրբեջանցիներն են անկանոն կրակահերթ արձակել![]() 28 հունիսի 2021 - 11:02 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է ադրբեջանցիների հերթական ապատեղեկատվությունը՝ նշելով, որ հայկական կողմն ադրբեջանական դիրքերը չի գնդակոծել։ «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածում` Գեղարքունիքի մարզի հայ-ադրբեջանական սահմանային հատվածում հայկական ԶՈւ կողմից ադրբեջանական դիրքերը մի քանի ժամ շարունակ գնդակոծելու վերաբերյալ: ՀՀ զինված ուժերն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել: Ավելին` Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ նշված ժամանակահատվածում ադրբեջանական կողմն է անկանոն կրակահերթեր արձակել, որոնց հայկական կողմը չի պատասխանել»,-ասվում է ՊՆ հայտարարության մեջ։ Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։ Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ռազմական աջակցություն խնդրել ՌԴ-ից։ Մայիսի 27-ի առավոտյան ադրբեջանցիները Գեղարքունիքի մարզում 6 հայ զինծառայող են գերեվարել, որոնցից 5-ին, ի թիվս 15 գերիների, վերադարձրել են հունիսի 13-ին՝ Աղդամի ականապատ դաշտերի քարտեզի դիմաց։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |