«Հայաստան» դաշինքը մինչև հուլիսի 2-ը կդիմի ՍԴ

«Հայաստան» դաշինքը մինչև հուլիսի 2-ը կդիմի ՍԴ

PanARMENIAN.Net - «Հայաստան» դաշինքը խորհրդարանական արտահերթ ընտրությունների քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով մինչև հուլիսի 2-ը կդիմի Սահմանադրական դատարան: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավաբան, «Հայաստան» դաշինքի անդամ Ռոբերտ Հայրապետյանը:

«Հաշվի առնելով անձնագրերի, զինվորների, շրջիկ խմբերի մասով ձեռք բերված մի շարք փաստական հանգամանքները, գործ ունենք մոտ 200,000 քվեի հետ, ինչն ընտրությունների ելքի վրա էական ազդեցություն ունեցող թիվ է:

Նախապատրաստական փուլում գտնվող դիմումում ներկայացված կլինեն նաև ԿԸՀ դիմումում ներկայացված մի շարք ընտրակեղծիքներ, որոնք, ցավոք, ԿԸՀ կողմից համակողմանի, լրիվ և օբյեկտիվ չուսումնասիրվեցին»,-ասվում է գրառման մեջ:

ԿԸՀ-ն մերժել է ընտրությունների արդյունքների վերանայման վերաբերյալ դիմումները։ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ նախագահությամբ Տիգրան Մուկուչյանի, մերժեl 1 «Հայաստան» դաշինքի, «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության և «Պատիվ ունեմ» դաշինքի կողմից ներկայացված դիմումները՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին, քանի որ, ըստ ԿԸՀ եզրակացության, դրանք չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---