Մարության․ 211 հատ 8.5 մետրանոց ավտոբուս Երևանին կմատակարարվի աշնանը

Մարության․ 211 հատ 8.5 մետրանոց ավտոբուս Երևանին կմատակարարվի աշնանը

PanARMENIAN.Net - 211 հատ 8.5 մետրանոց ավտոբուսի մատակարարումը Երևանին կսկսվի 2021թ․ աշնանը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հիշեցրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Ժոնգտոնգ» գործարանի մեր գործընկերները մեծ եռանդով աշխատում են՝ մեր պատվիրած ավտոբուսները ժամանակին Երևան հասցնելու համար:

Եվս 100 բարձրակարգ ավտոբուս նախատեսում ենք ունենալ հաջորդ տարվա առաջին կեսին: Շարունակում ենք երևանցիներին մեր խոսք տված ծրագրերի կատարումը»,-ասվում է գրառման մեջ:

Փետրվարի 5-ին Երևանում երթուղի է դուրս եկել նոր կոմպակտ ավտոբուսների առաջին խմբաքանակը։ Նոր ավտոբուսներում պետք է վճարել նստելիս և միայն 100 դրամանոցներով՝ մետաղադրամ ընդունող սարքը «վերցնում է» միայն 100 դրամանոցներ։

Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանը հայտարարել էր, որ նոր տրանսպորտային ցանցի շահագործման համար 2-4 տարի կպահանջվի և 900 ավտոբուս:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---