Բաքվում սկսվել են թուրք-ադրբեջանական «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2021» զորավարժությունները

Բաքվում սկսվել են թուրք-ադրբեջանական «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2021» զորավարժությունները

PanARMENIAN.Net - Հունիսի 28-ին Բաքվում մեկնարկել են թուրք-ադրբեջանական «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2021» մարտավարական զորավարժությունները՝ մարտական հրաձգությամբ։

«Զորավարժություններն անցկացվում են Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագրի համապատասխան։ Հիմնական նպատակն է բարելավել ադրբեջանական և թուրքական բանակների ստորաբաժանումների փոխգործակցությունը մարտական գործողությունների ժամանակ, զարգացնել հրամանատարների մոտ ռազմական որոշումների կայացման և ստորաբաժանումների կառավարման հմտությունները»,- ասվում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ, գրում է Haqqin.az-ը։

Զորավարժություններին, որոնք կտևեն մինչև հունիսի 30-ը, մասնակցում է մոտ 600 զինծառայող, 40 տանկ և այլ զրահատեխնիկա, մինչև 20 միավոր հրետանային կայան և տարբեր տրամաչափի ականանետեր, 7 մարտական և տրանսպորտային ուղղաթիռ, 3 ԱԹՍ, մինչև 50 ավտոմեքենա։

44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանն ու Թուրքիան պարբերաբար համատեղ զորավարժություններ են անցկացնում, մի մասը՝ ՀՀ հետ սահմանի անմիջական հարևանությամբ։

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---