Հայաստանն ու Բելառուսը Covid-19-ի դեմ համատեղ դեղամիջոց կմշակեն![]() 29 հունիսի 2021 - 11:04 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն ու Բելառուսը համատեղ կզբաղվեն Covid-19-ի դեմ դեղամիջոցի մշակմամբ։ Այդ հարցը քննարկվել է հայ-բելառուսական գիտատեխնիկական հանձնաժողովի համատեղ նիստում, որը գլխավորել է Բելառուսի Գիտության և տեխնոլոգիայի պետական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Շումիլինը և ՀՀ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, տեղեկացնում է «Բելտա» գործակալությունը։ 2021-2023թթ․ ՀՀ-ն և Բելառուսն աշխատում են 6 համատեղ նախագծի վրա, այդ թվում բժշկության և դեղագործության, կենսաբանության, էներգետիկայի և նոր նյութերի ոլորտներում։ Այդ նախագծերի թվում է համակարգչային սքրինինգի տեխնոլոգիաների կիրառումը, մոլեկուլային մոդելավորումը և կենսաքիմիական հետազատությունը կորոնավիրուսային վարակի բուժման համար նոր պոտենցիալ դեղամիջոցների մշակման համար: «Դրանք համաշխարհային մակարդակի հետազոտություններ են։ Համատեղելով մեր գիտնականների ջանքերը՝ մենք ավելի արագ կարող ենք ստեղծել բարձր տեխնոլոգիական մշակումներ, ինչպես նաև նոր արտադրանք»,-ընդգծել է Շումիլինը: Կողմերը քննարկել են գիտության, տեխնոլոգիաների և նորարարությունների զարգացման հեռանկարները, ինչպես նաև երկու երկրներում գիտական միջոցառումների անցկացման հարցը: ՀՀ և Բելառուսի գիտատեխնիկական համագործակցությունը զարգանում է ըստ երկու պետությունների կառավարությունների միջև 2000թ․ հոկտեմբերի 31-ին կնքված համաձայնագրի: ![]() ![]() Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ «Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է Նշվել է, որ 15 անձի նկատմամբ հետաքննությունն ավարտվել է։ ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |