ԱԽ քարտուղար․ Ռուսական զորքերը կանգնելու են ՀՀ և Ադրբեջանի խորհրդային տարիների սահմաններին![]() 29 հունիսի 2021 - 11:46 AMT PanARMENIAN.Net - Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Հանրային հեռուստատեսության եթերում պատասխանելով ՀԱՊԿ արձագանքի բացակայության մասին հարցին, ասել է, որ ՌԴ հետ ինտենսիվ բանակցություններ են ընթանում, գործընթաց է սկսվել։ «Այստեղ Ադրբեջանի գործոնը կա՝ չենք կարող ասել, թե ինչպես կպահի իրեն Բաքուն։ Միանշանակ է, որ ռուսական զորքերը կանգնելու են խորհրդային ժամանակաշրջանի սահմաններով, ադրբեջանցիները դուրս են գալու ՀՀ ինքնիշխան տարածքից և խնդիրը կարգավորվելու է»,-ասել է նա՝ հավելելով, որ դա պետք է արվի դիվանագիտական ճանապարհով։ Գրիգորյանն ասել է, որ սահմանին կկանգնեն ռուսական սահմանապահ զորքերը, իսկ հետո սահմանազատում և սահմանագծում կիրականացվի, որից հետո արդեն սահմանին կանգնելու են հայկական և ադրբեջանական սահմանապահ զորքերը։ Խոսելով բանակի մասին՝ Գրիգորյանն ասել է, որ գնալու են պրոֆեսիոնալ բանակի ստեղծման ճաապարհով և այդ գաղափարն է ընկած ԶՈւ բարեփոխումների հիմքում։ Գրիգորյանը նաև հայտարարել է, թե ռուս գործընկերները հավաստիացրել են, որ խաղաղապահները 4․5 տարի հետո չեն հեռանալու Արցախից։ Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։ Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ռազմական աջակցություն խնդրել ՌԴ-ից։ Մայիսի 27-ի առավոտյան ադրբեջանցիները Գեղարքունիքի մարզում 6 հայ զինծառայող են գերեվարել, որոնցից 5-ին, ի թիվս 15 գերիների, վերադարձրել են հունիսի 13-ին՝Աղդամի ականապատ դաշտերի քարտեզի դիմաց։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |