ՀԱՊԿ-ը կօգնի Տաջիկստանին Աֆղանստանի հետ սահմանին իրավիճակի պատճառով![]() 29 հունիսի 2021 - 13:06 AMT PanARMENIAN.Net - ՀԱՊԿ-ն ամբողջ անհրաժեշտ օգնությունը կցուցաբերի Տաջիկստանին, դիմելու դեպքում, Աֆղանստանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի պատճառով։ Այդ մասին հայտարարել է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։ «Տաջիկստանին ՀԱՊԿ-ի կողմից, եթե վերջինս դիմի, կցուցաբերվի Հավաքական անվտանգության մասին պայմանագրով և ՀԱՊԿ կանոնադրությամբ նախատեսված ամբողջ անհրաժեշտ օգնությունը, որի համար կդիմի այդ երկիրը՝ դա կարող է լինել և քաղաքական, և ռազմական, և ռազմատեխնիկական օգնություն»,-ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։ Զայնետդինովը տեղեկացրել է, որ Տաջիկստանը դեռևս ՀԱՊԿ-ին չի դիմել։ Աֆղանստանի տարածքում թալիբների գործողությունների հետևանքով իրավիճակը Տաջիկստանի սահմանամերձ գոտում սրվել է։ Թալիբները գրավել են Ուկչուկ սահմանակետը աֆղանական Բալխ գավառում, որի հետևանքով կառավարական զորքերի 17 զինծառայող նահանջել է Տաջիկստանի տարածք։ Հունիսի 22-ին ևս թալիբների կողմից սահմանակետի գրավման հետևանքով Աֆղանստանի կառավարական ուժերի 134 զինծառայող է նահանջել Տաջիկստանի տարածք։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |