Աբովյանում 100-120 ապաստան հայցողի համար նոր կացարան կկառուցվի

Աբովյանում 100-120 ապաստան հայցողի համար նոր կացարան կկառուցվի

PanARMENIAN.Net - Աբովյանում մեկնարկել է ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման նոր կենտրոնի շինարարությունը:

Ծրագիրն իրականացվում է Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ՄՔՄՄԿ) և ՏԿԵՆ միգրացիոն ծառայության համագործակցությամբ, միջազգային դոնորների ֆինանսավորմամբ:

Նոր կացարանը, որը նախատեսված է 100-120 ապաստան հայցողի համար, կառուցապատողի հավաստմամբ, պատրաստ կլինի 2022-ի կեսին:

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 1,358,000 եվրո, որը հատկացվել է Դանիայի, Նիդերլանդների և Գերմանիայի կառավարությունների կողմից: Այս առիթով Հայաստան են ժամանել Դանիայի միգրացիայի հարցերով դեսպան Նիկոլայ Ռուգեին և ներգաղթի ու ինտեգրման նախարարության ապաստանի հարցերով վարչության ստորաբաժանման ղեկավար Անդերս Շլյութթեր-Հվելպլունդը, որոնք այցելել են նաև Միգրացիոն ծառայություն:

Շինարարական աշխատանքների մեկնարկի արարողությանը ներկա էր ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանը, ով բարձր է գնահատել միջազգային գործընկերների ներդրումը ոլորտի բարելավման գործում: Ներկա էր նաև Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկոլաս Սխերմերսը, որն իր գոհունակությունն է հայտնել ծրագրում իրենց մասնակցության առթիվ:

ՄԾ պետը նկատել է, որ այս նախաձեռնությամբ Հայաստանում ապաստան հայցողների կենսապայմանները համապատասխանեցվում են միջազգային ստանդարտներին, և բարելավվում է Հայաստանի՝ 1951-ի փախստականների կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարման որակը:

Ծրագիրն իրականացվում է ՄՔՄՄԿ-ի կողմից իրականացվող միգրացիայի և սահմանների կառավարման ծրագրային փաթեթի շրջանակներում

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---