ԵԱՀԿ գործող նախագահը շնորհավորել է Փաշինյանին![]() 29 հունիսի 2021 - 17:39 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ-ում անցկացված արտահերթ ընտրություններում իր գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ։ Այդ մասին նա գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում։ «Շնորհավորում եմ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին խորհրդրանական ընտրություններում հաղթնակի կապակցությամբ։ Կարևոր է, որ ընտրություններին հետևել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը և ԵԱՀԿ ԽՎ-ն: Հուսով եմ, որ կհամագործակցենք Հայաստանի կառավարության հետ։ Հաջողություն եմ մաղթում ժողովրդավարական բարեփոխումները շարունակելու գործում: Պատրաստ ենք աջակցել»,-գրել է նա: Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, բոլոր տեղամասերի ձայների հաշվարկով, ստացել է քվեների 53.92%-ը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը՝ 21.04%-ը, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.23%։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |