Արմեն Չարչյանին վիրահատել են![]() 29 հունիսի 2021 - 17:23 AMT PanARMENIAN.Net - «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավար, «Հայաստան» դաշինքից պատգամավորության թեկնածու Արմեն Չարչյանը հունիսի 28-ին վիրահատական միջամտության է ենթարկվել։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է նրա փաստաբան Արամ Վարդևանյանը։ «Վիրահատական միջամտություն է տեղի ունեցել սրտի վիճակի ստենտերի ուսումնասիրման նպատակով, ընդհուպ, անեսթեզիայի միջոցով է դա արվել», - ասել է նա, գրում է Aysor.am-ը։ Վարդևանյանը նշել է, որ առողջական վիճակի նման զարգացումները հաջորդել են Չարչյանի կալանավորման որոշմանը։ «Ես իսկապես հույս ունեմ, որ, ի վերջո, որոշակի սահմաններ կան, որ իրավապահները, քրեական հետապնդման մարմինները չեն անցնի, ես չեմ կարծում, որ առողջական վիճակի քայքայումն է ելակետը որևէ իրավապահ մարմնի», - նշել է Չարչյանի փաստաբանը։ ԱԺ 7 պատգամավոր անձնական երաշխավորություն է ներկայացրել՝ միջնորդելով փոխել Չարչյանի խափանման միջոց կալանքը։ ՀՔԾ-ն նրա գործով հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ կալանքը որպես խափանման միջոց փոփոխելու իրավասությունը չի պատկանում քննչական մարմնին։ Չարչյանին կալանավորելու որոշման դեմ բողոք է ներկայացվել Վերաքննիչ դատարան։ Ավելի վաղ համացանցում ձայնագրություն էր տարածվել, որում Չարչյանը ԲԿ-ի աշխատակիցներին կոչ էր անում պարտադիր մասնակցել ընտրություններին։ Նա մեղադրվում է ԲԿ աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու համար, մեղադրանքը չի ընդունում, այն համարում է քաղաքական հետապնդում ու գտնում է, որ իր մասնակցությամբ հայտնի ձայնագրությունում ուղղորդման տարրեր չկան։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |