Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը կմասնակցի Օլիմպիադային29 հունիսի 2021 - 18:21 AMT PanARMENIAN.Net - Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը (63 կգ) կմասնակցի Տոկիոյի Օլիմպիական խաղերին: Փարիզում կայացած Օլիմպիական խաղերի համար վարկանիշային մրցաշարում Բաչկովին չէր հաջողվել ուղեգիր նվաճել, սակայն Եվրոպայի կրկնակի չեմպիոնին այն շնորհվել է համաշխարհային վարկանիշային աղյուսակում զբաղեցրած բարձր դիրքի շնորհիվ, տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ն։ Հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը կայանալիք Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարում հանդես են գալու նաև Կորյուն Սողոմոնյանը և Արման Դարչինյանը: Ընդհանուր առմամբ, Հայաստանն այժմ ՕԽ 15 մասնակից ունի: Ավելի վաղ ուղեգրեր էին նվաճել ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանը և Իզաբելլա Յայլյանը, ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Կարապետ Չալյանը, Արմեն Մելիքյանը և Կարեն Ասլանյանը, ազատոճային ըմբիշներ Արսեն Հարությունյանը և Վազգեն Թևանյանը, աթլետ Լևոն Աղասյանը, հրաձիգ Էլմիրա Կարապետյանը: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |