ԱԺ արտահերթի օրակարգում 18 հարց կա![]() 30 հունիսի 2021 - 14:13 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ազգային ժողովում արտահերթ նստաշրջան է գումարվել: Օրակարգում ընդգրկված է 18 հարց։ Քննարկվելու է 2020թ․ պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը։ Օրակարգում են նաև «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և մի շարք այլ նախագծեր։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |