Ապօրինի կառույցներ են ապամոնտաժվել Նոր Նորքում![]() 30 հունիսի 2021 - 15:36 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 29-ին ապօրինի կառույցներ են ապամոնտաժվել Երևանի Նոր Նորք վարչական շրջանում, տեղեկացնում է քաղաքապետարանը։ «Հանրային շահի անտեսմամբ ապօրինաբար կառուցված շինությունների ապամոնտաժման գործընթացը շարունակվում է»,-նշվում է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը զգուշացրել է այն քաղաքացիներին, որոնք հանրային շահի կոպիտ խախտմամբ ապօրինի շինություններ, այդ թվում՝ կրպակներ են կառուցել Երևանի տարածքում: «Եվս մեկ հնարավորություն ենք տալիս ձեզ՝ ժամ առաջ ապամոնտաժելու ապօրինի կառույցները: Երբ քաղաքապետարանից գան ձեր ապօրինի կառույցը քանդելու, այլևս ժամանակ չեք ունենալու»,-հայտարարել էր նա։ Ապամոնտաժման ակտիվ աշխատանքներ են իրականացվել Աջափնյակում։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |