Չարչյանի ուղերձը․ Չարածի համար երբեք ներողություն չեմ խնդրի![]() 30 հունիսի 2021 - 15:37 AMT PanARMENIAN.Net - «Հայաստան» դաշինքի առաջին ընդհանուր ժողովում «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանի կինը՝ Մելանյա Հովհաննիսյանն ընթերցել է ամուսնու ուղերձը, որտեղ նա ասում է, որ չարածի համար երբեք ներողություն չի խնդրի։ «Հղում եմ իմ ուղերձն անազատության պայմաններում։ Ինձ մեղսագրված մեղադրանքն անհասկանալի է և բացարձակապես անընդունելի։ Ակնհայտ է, որ ես հետապնդվում եմ չկատարած ու չունեցած մեղքի համար, իսկ այդ դեպքում ես ոչ մի կերպ չեմ կարող ապաշխարել: Սխալս միշտ ընդունել եմ ու կընդունեմ, սակայն չարածիս համար երբեք ներողություն չեմ խնդրի»,- ասվում է ուղերձում։ Նա նշել է, որ քաղաքական պայքարի մեջ մտնել իրեն ստիպել է քաղաքացիական պարտքը: «Հայրենիքի անմխիթար վիճակը, սոցիալական անապահով անձանց կտրուկ աճը, ընդհանուր ընկճախտը տեսնելով` ցանկացել եմ իմ լուման ներդնել հայրենիքի առողջացման գործընթացում։ Ուստի ես ստիպված եմ եղել թողնել իմ հարմարավետ ու հարգված աշխատանքը` քաջ գիտակցելով սպասված հետևանքները, և միանալ նույն գաղափարները դավանող «Հայաստան» դաշինքի քաղաքական թիմին»,- ասվում է ուղերձում։ Չարչյանը նշել է նաև, որ, օբյեկտիվորեն գնահատելով թիմի գաղափարները, ծրագրերն ու կադրային ներուժը, ինքը համոզված է, որ «Հայաստանն» է այն ուժն է, որը կարող է իրագործել երկրի վերականգնումը, կարող է երկիրը դուրս հանել այս արհավիրքից։ «Թեև առողջությունս այս պահին փոքր-ինչ տկար է, սակայն միտքս պայծառ է, կամքս ու ոգիս` ուժեղ։ Առավել ևս երբ թիկունքիս մշտապես զգում եմ թիմակիցներիս զորակցությունս, ես լավ եմ, ուժեղ եմ»,-գրել է նա։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Չարչյանը հունիսի 28-ին վիրահատական միջամտության է ենթարկվել։ ԱԺ 7 պատգամավոր անձնական երաշխավորություն է ներկայացրել՝ միջնորդելով փոխել Չարչյանի խափանման միջոց կալանքը։ ՀՔԾ-ն նրա գործով հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ կալանքը որպես խափանման միջոց փոփոխելու իրավասությունը չի պատկանում քննչական մարմնին։ Չարչյանին կալանավորելու որոշման դեմ բողոք է ներկայացվել Վերաքննիչ դատարան։ Ավելի վաղ համացանցում ձայնագրություն էր տարածվել, որում Չարչյանը ԲԿ-ի աշխատակիցներին կոչ էր անում պարտադիր մասնակցել ընտրություններին։ Նա մեղադրվում է ԲԿ աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու համար, մեղադրանքը չի ընդունում, այն համարում է քաղաքական հետապնդում ու գտնում է, որ իր մասնակցությամբ հայտնի ձայնագրությունում ուղղորդման տարրեր չկան։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |