$10 մլն` «կանաչ» տնտեսությունների և ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը![]() 30 հունիսի 2021 - 19:10 AMT PanARMENIAN.Net - Ակբա բանկը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) կնքել են 10 միլիոն դոլարի վարկային պայմանագիր։ ՎԶԵԲ-ի կողմից տրամադրված ֆինանսական միջոցներն Ակբա բանկը կուղղի Հայաստանում կանաչ տնտեսությունների և միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը: Ներգրավված ֆինանսական միջոցները տրամադրվելու են ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ ԱՄՆ դոլարով։ «Ակբա բանկը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն ունեն գործընկերության հարուստ պատմություն: Մեր հերթական համագործակցության շնորհիվ հնարավորություն կունենանք Հայաստանում խթանել և նպաստել «կանաչ» տնտեսությունների, ինչպես նաև միկրո, փոքր և միջին ձեռնարկատիրությունների զարգացմանը»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը: Ակբա բանկը Հայաստանի բանկային համակարգի առաջատարներից մեկն է և ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում: Բանկն ունի 62 մասնաճյուղ և շուրջ 1500 աշխատակից: Ակբա բանկը Հայաստանի բանկային համակարգի խոշոր գործատուներից մեկն է: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |