Լավրով․ ՌԴ-ն և Թուրքիան կաջակցեն ՀՀ և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը

Լավրով․ ՌԴ-ն և Թուրքիան կաջակցեն ՀՀ և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը և Թուրքիան կաջակցեն ՀՀ և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը։

Լավրովն անդրադարձել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցին Շուշին, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Ինչ վերաբերում է Էրդողանի այցին Ադրբեջան (խոսքը Շուշիի մասին է՝ խմբ․), ապա դա Թուրքիայի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունների շրջանակում տեղի ունեցած այց է։ Մենք այսօր Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ համակարծիք էինք, որ յուրաքանչյուրը կօգտագործի իր հնարավորությունները՝ նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը, պայմանների ստեղծմանը, որպեսզի հայերն ու ադրբեջանցիները, և ցանկացած այլ ազգությունների մարդիկ, կողք կողքի ապրեն այդ հողում որպես լավ հարևաններ»,- ասել է Լավրովը՝ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո։

«Այդ դեպքում, մեր համոզմամբ, բոլոր հարցերը, այդ թվում՝ քաղաքական, շատ ավելի հեշտ կլինի լուծել»,-ասել է նա։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---