iCON. 2010 թվականին անլար ինտերնետը հասանելի կլինի Հայաստանի ողջ տարածքում17 մարտի 2009 - 13:40 AMT PanARMENIAN.Net - iCON Communicatios-ը սկսում է արագ, հուսալի եւ մատչելի ինտերնետի ծառայության գործարկումը Երեւանում: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է iCON Communicatios-ի գործադիր տնօրեն Ադամ Կաբլանյանը: «Մեր կորպորատիվ գաղափարախոսությունն է ուժեղացնել տեխնիկական կատարողականության, հաճախորդների սպասարկման եւ միջազգային գնագոյացման համաշխարհային չափանիշները»,-ասել է ընկերության գործադիր տնօրենը: iCON-ի ցանցը հիմնված է Alcatel-Lucent-ի Wimax լայնաշերտ հեռարձակմամբ ինտերնետային լուծման վրա` 802.16e WiMAX-ը հանդիսանում է մալուխային կամ DSL համակարգի վրա հիմնված ինտերնետային ծառայության անլար այլընտրանքային տարբերակը: iCON-ի հաճախորդները կարող են միանալ ցանցին մեր ծածկույթի ցանկացած վայրից: «Wimax-ի հիմնական առավելությունը «լարային» տեխնոլոգիաների նկատմամբ կայանում է նրանում, որ տեղադրումն ու միացումը կատարվում են անմիջապես եւ հաճախորդի սարքավորումները լարային ճանապարհով մատակարարի ցանցին հասցնելու ժամանակատար գործողության կարիք չկա»,-նշել է Ադամ Կաբլանյանը: Միեւնույն ժամանակ գործադիր տնօրենը հայտարարել է, որ իր գործընկերն է դարձել միջազգային «Վիթել Հոլդինգս» կազմակերպությունը, որը մասնագիտանում է հեռահաղորդակցային ցանցերի ոլորտում: «Մենք ուրախ ենք ներդրումներ անել եւ դառնալ Հայաստանում տեխնոլոգիաների հանդեպ աճող ուշադրության մի մասը: iCON Communicatios-ն արդեն իսկ 10 մլն դոլարի ներդրումներ է կատարել հանրապետությունում եւ մտադիր է հասցնել այդ ցուցանիշը 15 մլն դոլարի: Այժմ ընկերության աշխատակիցները 50 են, սակայն նրանց քանակը նախատեսվում է հասցնել 80-ի»,-հաղորդել է Ադամ Կաբլանյանը: iCON-նն իր ցանցը գործարկել է Երեւանի կենտրոնում եւ Արաբկիր ու Աջափնյակ համայնքներում եւ մտադիր է մինչեւ տարեվերջ ծածկել ողջ քաղաքը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |