Ավանեսյան․ Փակ տարածքներում դիմակի կրումը կմնա պարտադիր![]() 1 հուլիսի 2021 - 13:26 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն, անդրադառնալով երկրում կորոնավիրուսի պանդեմիայի հետ կապված վիճակին, ասել է, որ դեռ վաղ է դիմակներից ընդհանրապես հրաժարվելու կանոնը ուժի մեջ դնելը: «Դրա համար այս պահին փակ տարածքներում դիմակի կրումը կմնա պարտադիր», - ասել է Ավանեսյանը, գրում է Aysor.am-ը։ Անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պատվաստումներին՝ նախարարի պաշտոնակատարն ասել է, որ գոհացուցիչ չեն այն տեմպերը, որը գրանցվում են։ «Բայց տեմպերն օրական աճ են գրանցում», - ասել է նա: Ավանեսյանիի խոսքով՝ շատ կարևոր է, որ քաղաքացիներն ավելի ակտիվ կերպով անցնեն պատվաստումների: «Մենք 80 հազարից ավելի պատվաստում ենք իրականացրել ու որևէ անցանկալի հետևանք չի գրանցվել, սա ապացուցում է, որ պատվաստումներն անվտանգ են», - ասել է նախարարի պաշտոնակատարը: Ավելի վաղ հայտնի դրձավ, որ հուլիսի 1-ից Հայաստանում կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ-V» պատվաստանյութով պատվաստումները կարող են իրականացվել ինչպես ռիսկի խմբերում, այնպես էլ 18 տարեկան և բարձր տարիքի անձանց շրջանում` ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |