Մարության․ Վերելակներն առաջնային կփոխվեն շենքերում, որտեղ պատերազմում վիրավորվածներ են ապրում![]() 1 հուլիսի 2021 - 15:00 AMT PanARMENIAN.Net - Քաղաքապետարանի 2021թ․ վերելակների փոխարինման ծրագիրն ամբողջովին կազմակերպվել է այնպես, որ նոր վերելակները ծառայեն առաջին հերթին Հայրենիքի պաշտպանության գործում վիրավորում ստացածներին և որոշակիորեն թեթևացնեն նրանց հոգսը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ «Դրա համար մեր սոցապ վարչության աշխատակիցները՝ գործընկեր գերատեսչությունների հետ միասին, վերլուծել են անհրաժեշտ տվյալները և ընտրել են 54 բարձրահարկ շենք, որտեղ ապրում են հենաշարժողական վնասվածքներ ստացած մեր այն տղաները, որոնք ամենից շատն ունեն մատչելի տեղաշարժի կարիքը: Եվ այդպիսով, մատչելի վերելակների գնումն արդեն կայացել է, մատակարարի հետ պայմանագիրը ստորագրել ենք։ Ըստ պայմանագրի, վերելակները մի քանի ամսվա ընթացքում կմատակարարվեն և կտեղադրվեն»,-ասվում է գրառման մեջ։ Մարությանը տեղեկացրել է, որ վերելակների փոխարինումը պատերազմում վիրավորում ստացած քաղաքացիներին աջակցելու ծրագրերից միայն մեկն է: Ընթացքի մեջ են նաև շենքերի աստիճանահարթակների, մայթերի հարմարեցումը և մատչելիության ապահովումը, ինչպես նաև՝ սոցիալական այլ ծրագրեր: Երևանում 500 վերելակի փոխարինման ծրագիրը մեկնարկել է 2020-ին։ Երևանի բազմաբնակարան շենքերի վերելակների մեծ մասը շահագործվում է 40 տարուց ավելի, մինչդեռ շահագործման ժամկետը մինչև 25 տարի է: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |