Արսեն Թորոսյանն իր հետագա գործունեությունը կշարունակի ԱԺ-ում![]() 1 հուլիսի 2021 - 17:30 AMT PanARMENIAN.Net - Վարչապետի աշխատակազմի արդեն նախկին ղեկավար Արսեն Թորոսյանն իր հետագա գործունեությունը կշարունակի օրենսդիր մարմնում՝ Ազգային ժողովում: Այդ մասին հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ աշխատակազմին ներկայացնելով նորանշանակ ղեկավար Արայիկ Հարությունյանին։ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Թորոսյանին աշխատակազմի ղեկավարի պաշտոնում կատարած աշխատանքի համար՝ նշելով. «Պարոն Թորոսյանն այդ պաշտոնը ստանձնեց չափազանց բարդ մի ժամանակաշրջանում և պատվով կատարեց իր առջև դրված խնդիրը: Եվ պիտի արձանագրեմ, որ ես գոհ եմ պարոն Թորոսյանի կատարած աշխատանքից: Ինչպես պարոն Հարությունյանը, այնպես էլ պարոն Թորոսյանը մեր քաղաքական թիմի առանցքային ներկայացուցիչներն են, և քաղաքական քննարկումների արդյունքում, այդ թվում պարոն Թորոսյանի ցանկությունները հաշվի առնելով, մենք որոշել ենք, որ նա իր հետագա գործունեությունը կշարունակի Ազգային ժողովում՝ օրենսդիր մարմնում»: Վարչապետի պաշտոնակատարը հաջողություն է մաղթել Հարությունյանին աշխատակազմի ղեկավարի պատասխանատու պաշտոնում: Ներկայացնելով վերջինիս՝ Փաշինյանն ասել է. «Մենք իրար հետ երկար քաղաքական ճանապարհ ենք անցել և իրար հետ աշխատելու շատ հարուստ փորձ ունենք»: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թորոսյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից և որ նրան այդ պաշտոնում կփոխարինի Հարությունյանը։ Վերջինս, իր հերթինմ ազատվել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |