Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության մասին նոր վեպ է հրապարակվել17 մարտի 2009 - 14:56 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայում հրապարակվել է Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության մասին Ժիլբեր Սինուէի գիրքը: Վերջինիս հեղինակը երաժշտության պրոֆեսոր է, նրա գրչին են պատկանում մի շարք պատմական ստեղծագործություններ: Վեպը կրում է «Երեւան» անվանումը, վերջինիս գործողություն սկսում է 1896 թվականին Աբդուլ Համիդ Երկրորդի կազմակերպած հայերի ջարդերի ժամանակ:Սինուէն սերում է Եգիպտոսի հույն կաթոլիկների ընտանիքից, եւ նրա լավագույն ընկերները եղել են Կահիրեի հայկական համայնքի ներկայացուցիչները: Հեղինակի խոսքերով, վեպի նպատակը ողբերգության մասին ավելի մեծ թվով ընթերցողների տեղեկացնելը, եւ Հայոց ցեղասպանության հարցի նկատմամբ մարդկանց հետաքրքրությունը մեծացնելն է: Գրքի ներածությունը Շառլ Ազնավուրն է գրել: Սինուէն գտնում է, որ վեպերն այդպիսի հարցերում մարդկանց լուսավորելու լավագույն միջոցն են: Նա նաեւ ընդգծել է, որ Թուրքիայի կառավարությունը պետք է ընդունի Հայոց ցեղասպանության փաստը, եւ որ նման քայլը դրական ազդեցություն կունենա Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության գործընթացի վրա, գրում է Genocide.ru-ն: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Առողջապահական սարքավորումների լիզինգ՝ 1% տոկոսադրույքով Հուշագիր է ստորագրվել Վանաձոր–Ալավերդի–Այրում– Բագրատաշեն ճանապարհը երթևեկելի է միայն մարդատար եքենաների համար Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ճանապարհի Դիլիջանից մինչև Իջևան հատվածը երթևեկելի է Team-ը խթանում է բիզնես կրթությունը․ Բացվել է CaseKey ակադեմիան Ծրագրի ավարտին թիմերը պետք է լուծեն իրական բիզնես խնդիր Ըստ Դանիելյանի՝ ԱԺ խորհրդի նիստը կկայանա ժամը 16։00-ին. Բագրատ սրբազանը կոչ է արել հավաքվել ԱԺ-ի մոտ «Սա անվստահության գործընթացի առաջին քայլն է»,–ասել է սրբազանը |