Քանաքեռ-Զեյթունում ջրի պղտորվածության պատճառը պարզվում է. Իրավիճակը վերահսկվում է![]() 2 հուլիսի 2021 - 14:41 AMT PanARMENIAN.Net - Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ֆեյսբուքյան էջը, անդրադառնալով խմելու ջրի պղտորման մասին ահազանգերին, հայտարարել է, որ իրավիճակը վերահսկողության տակ է: «Առավոտից վարչական շրջանի մի քանի բնակիչներից ստացել ենք ահազանգ այն մասին, որ ծորակի ջուրը պղտոր է կամ ժանգագույն: Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան աշխատակիցները կապվել են «Վեոլիա ջուր» ընկերության հետ, փոխանցել ահազանգը: Ապահովության համար վարչական շրջանի ղեկավարի հրահանգով կասեցվել է վարչական շրջանի մանկապարտեզների աշխատանքը: Ջրամատակարար օպերատորի հետ տարվում է համապատասխան գործառույթ՝ պարզելու ջրի պղտորվածության պատճառը և վերացնելու հետևանքը: Իրավիճակը վերահսկողության տակ է»,-ասվում է գրառման մեջ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |