Մարության․ Աշնանը Երևանի տրանսպորտը նաև էլ․վճարման համակարգ կունենա 2 հուլիսի 2021 - 15:27 AMT PanARMENIAN.Net - Աշնանը Երևանի տրանսպորտը կունենա նաև էլեկտրոնային վճարման համակարգ ու ավելի մեծ տարողության նոր ավտոբուսներ: Այդ մասին տեղեկացրել է քաղաքապետ Հայկ Մարությանը՝ հավելելով, որ այդ համակարգը ներառելու է այս պահին աշխարհում գործող վճարման բոլոր տեսակները։ Նա հավելել է, որ ևս 100 բարձրակարգ ավտոբուս էլ համայնքը նախատեսում է ձեռք բերել հաջորդ տարվա ընթացքում: Համայնքային բյուջեի միջոցներով գնված 100 կոմպակտ դասի նոր ավտոբուսներն արդեն ամբողջությամբ շահագործվում են երևանյան 9 երթուղում: «Այս պահին շահագործվում է 9 նոր երթուղի: Դրանց մեջ կան երթուղիներ, որոնք արդեն մեկ կամ երկու տարի ընդհանրապես չէին սպասարկվում, քանի որ մասնավորը հրաժարվել էր սպասարկելուց՝ պատճառաբանելով, որ շահութաբեր չի և դա այդպես էր, ու քաղաքը վերցրել է իր վրա այդ հոգսը և սպասարկում է մեր բնակչությանը: Կային նաև գծեր, որոնց սպասարկումը պատշաճ որակի չէր և չէր համապատասխանում մեր սահմանած չափանիշներին, այդտեղ նույնպես փոխարինվել են երթուղիները: Այս պահին այդ 9 երթուղիները համապատասխանում են մեր պատկերացումներին»,- նշել է քաղաքապետը: «Տրանսպորտային համակարգի բարեփոխումներն իրենց հունով գնում են առաջ: Ունենք տարբեր խնդիրներ, որոնց լուծումները հետզհետե տալիս ենք: Առաջինը՝ աշնանն արդեն ցանկանում ենք ներդնել էլեկտրոնային վճարման համակարգը: Երկրորդը՝ գիտեք, որ արդեն աշնանը սպասում ենք 211՝ 8.6 մետրանոց ցածր հատակով ավտոբուսներին, որոնք համապատասխանում են միջազգային բոլոր չափանիշներին: Դրանց դիմավորելու համար մեզ պետք են կայաններ, որոնք այս պահին կառուցվում են: Խոսքը երկու կայանների մասին է. Ջրվեժինը վերակառուցվում է, երկրորդը Շիրակի փողոցում է, որը զրոյից կառուցվելու է»,- ընդգծել է Հայկ Մարությանը: «Ժոնգտոնգ» գործարանում էլ մասնագետները աշխատում են, որպեսզի 211 նոր ավտոբուսները ժամանակին հասնեն Երևան: Դրանք աշխատելու են CNG շարժիչներով՝ բնական գազով։ Հուլիսի 1-ից կոմպակտ դասի նոր ավտոբուսներով Երևանում գործարկվել է 97 երթուղին, որը կփոխարինի ավտոբուսային 37 երթուղուն։ Կոմպակտ դասի նոր ավտոբուսներում պետք է վճարել նստելիս։ Մետաղադրամ ընդունող սարքը «վերցնում է» միայն 100 դրամանոցներ։ Եթե չունեք 100 դրամանոց, վարորդը սկզբնական շրջանում կարող է մանրել, բայց խիստ ցանկալի է ունենալ 100-դրամանոցը։ Շուտով կունենանք նաև էլեկտրոնային վճարման համակարգ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |