ՍԴ է դիմել ևս 2 կուսակցություն՝ «Զարթոնքը» և «Հայոց հայրենիքը»

ՍԴ է դիմել ևս 2 կուսակցություն՝ «Զարթոնքը» և «Հայոց հայրենիքը»

PanARMENIAN.Net - Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով ՍԴ է դիմել ևս 2 կուսակցություն՝ «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցությունը և «Հայոց հայրենիք» կուսակցությունը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը։

Հուլիսի 2-ին ՍԴ-ն գրանցել է նաև ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցած «Հայաստան» դաշինքի դիմումը։

Ակնկալվում է, որ ՍԴ դիմում կներկայացվի նաև «Պատիվ ունեմ» դաշինքի կողմից։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---