Արոնյանը հաղթել է Կարլսենին![]() 3 հուլիսի 2021 - 13:43 AMT PanARMENIAN.Net - Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը Champions Chess Tour շարքի Goldmoney Asian Rapid շախմատային օնլայն մրցաշարի կիսաեզրափակչում հաղթել է աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին, գրում է Sputnik Արմենիան: Կիսաեզրափակչի երկրորդ օրը հայ գրոսմայստերը հիմնական չորս պարտիայում արդյունքում հաղթել է 3։1 (2 հաղթանակ, 2 ոչ ոքի) հաշվով և պայքարը տեղափոխել թայ–բրեյք։ Առաջին օրը Լևոն Արոնյանը պարտվել էր 1,5։2,5 հաշվով։ Թայ–բրեյքում Արոնյանը հաղթանակ է տարել երկու պարտիայում էլ՝ 2։0։ Եզրափակչում Արոնյանի մրցակիցը կլինի ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմիևը, որը թայ–բրեյքում պարտության է մատնել չինացի Դին Լիրենին՝ 1,5;0,5։ Եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 3–4–ին։ Հունիսի 30–ին Լևոն Արոնյանը նվաճել էր Champions Chess Tour շարքի Goldmoney Asian Rapid շախմատային առցանց մրցաշարի կիսաեզրափակչի ուղեգիրը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |