Արցախում կորոնավիրուսի 2 նոր դեպք կա![]() 3 հուլիսի 2021 - 14:55 AMT PanARMENIAN.Net - Արցախում հուլիսի 2-ին կատարվել է 48 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսի 2 դեպք։ Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 11 վարակակիր, իսկ թեթև ձևերն ամբուլատոր բուժում են անցնում տանը: Արցախում 2021-ին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 9074 քաղաքացու հետազոտություն, որից 925-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսի 2907 դեպք: Կատարվել է 27, 026 թեստավորում: Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումները իրականացվում ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոնե ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում «Արևիկե բուժմիավորումում և շրջանային բուժմիավորումներում:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |