Ֆրանսիան ողջունել է գերիների վերադարձն ու հորդորել Բաքվին ազատել բոլորին

Ֆրանսիան ողջունել է գերիների վերադարձն ու հորդորել Բաքվին ազատել բոլորին

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից 15 հայ գերու ազատ արձակման վերաբերյալ՝ ողջունելով ականապատման քարտեզների դիմաց նրանց վերադարձը։

«Ֆրանսիան ողջունում է Ադրբեջանի կողմից պահվող Հայաստանի 15 քաղաքացու ազատ արձակումը, ինչպես նաև Հայաստանի կողմից Ֆիզուլիի (Վարանդա) և Զանգելանի (Կովսականի) շրջանների ականապատման քարտեզների փոխանցումը: Սա կարևոր քայլ է լարվածության թուլացման և կողմերի միջև վստահության վերականգման ուղղությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Regionmonitor-ը։

Ֆրանսիայի ԱԳՆ-ն միաժամանակ կողմերին կոչ է արել կատարել 2020-ի նոյեմբերի 10-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, այդ թվում՝ սկսել բովանդակային երկխոսություն և ազատ արձակել բոլոր հայ գերիներին՝ վերահաստատելով Կովկասում երկարաժամկետ խաղաղությանը նպաստելու Ֆրանսիայի պատրաստակամությունը։

Հուլիսի 3-ին ՀՀ կառավարությունը հայտնեց, որ ռուսական կողմի միջնորդությամբ Հայաստան են վերադարձել Ադրբեջանի կողմից գերեվարված 15 հայ գերիներ, հայկական կողմը, որպես բարի կամքի դրսևորում, Ադրբեջանին է փոխանցել Ֆիզուլիի ու Զանգելանի շրջանների ականապատ դաշտերի քարտեզներ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---