Մարզպետարան․ Բերդավանի այգիները 24-ժամյա ոռոգման ջրով կապահովվեն![]() 6 հուլիսի 2021 - 13:53 AMT PanARMENIAN.Net - Բերդավանի այգիները, պահանջարկի դեպքում, կապահովվեն 24-ժամյա ոռոգման ջրով, ասվում է Տավուշի մարզպետարանի ֆեյսբուքյան էջում։ Նշվում է, որ նման իրողություն հետխորհրդային շրջանում դեռևս չի եղել: «Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Տավուշ ՋՕԸ-ի տնօրեն Վահագն Ալավերդյանը, Նոյեմբերյանի համայնքապետ Կարեն Աբազյանը աշխատանքային այցով Բերդավանում էին: Հանդիպման ընթացքում քննարվել են ջրի սակավությունը, քառաստիճան պոմպերի հնամաշ լինելը և ներքին կազմակերպվածությունը, որոնք խոչընդոտում են այգիների ոռոգման աշխատանքներին: Այսուհետ, պահանջարկի դեպքում, Բերդավանի այգիները կապահովվեն 24-ժամյա ոռոգման ջրով. նման իրողություն հետսովետական շրջանում դեռևս չի եղել: Մարզպետ Ղալումյանը նշել է, որ նախկինում արդեն իսկ Հովնանյան հիմնադրամին ներկայացված ոռոգման ջրի խնդիրը կառավարության կողմից նախագծման փուլում է և հեռու չէ այն ժամանակը, երբ կունենանք լավ ջրամատակարարում. ձախ ճյուղի՝ R2 գծի վերանորոգում, Բերդ 1,2 պոմպակայանների հարակից ջրային ավազանների մաքրում, խորքային պոմպերի տեղադրում», - ասվում է գրառման մեջ: Վերջին շրջանում խնդիրներ են առաջացել ոռոգման ջրի մատակարարման հետ կապված, հատկապես խնդրահարույց է ոռոգելի ջրամատակարարումը Շիրակի և Արմավիրի մարզերում, որոնց բնակիչները պարբերաբար բողոքի ցույցեր են անում և ճանապարհ փակում։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |