Երևանում ծառայության են անցել պարեկային ոստիկանության ծառայողները![]() 7 հուլիսի 2021 - 10:48 AMT PanARMENIAN.Net - Երևանում առաջին անգամ ծառայության են դուրս եկել պարեկային ոստիկանության ծառայողները։ Շուտով կհետևի Լոռու և Շիրակի մարզերի պարեկային ծառայության սովորողների ընդունելության հայտարարությունը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ Նա նշել է, որ բարեփոխումների արդյունքում ընտրվել է հանրության կողմից վստահելի ոստիկանության նոր ծառայողի կերպարը, որի հիմքում դրվել է միջազգային լավագույն փորձը։ Նշվում է, որ իրականացվել է ոստիկանության առջև դրված խնդիրները, մասնագիտության մեջ նոր մարդիկ՝ թարմ արյուն բերելու, մասնագիտական կրթությունը հիմնովին վերանայելու, կրթական միջավայրը վերափոխելու, ժամանակակից տեխնիկայով ու հատուկ միջոցներով ծառայությունը հագեցնելու, ինչպես նաև բարեվարք, հաշվետու և պրոֆեսիոնալ հանրային ծառայողի կերտման հստակ ու հաշվարկված քայլերի հաջորդականությունը։ Նշվում է նաև, որ համակարգային ու լայնածավալ ծրագրի իրականացմանն իրենց աջակցությունն են հայտնել միջազգային տարբեր գործընկերներ (ԱՄՆ, ԵՄ, ԵԱՀԿ, ՄԱԶԾ, Համաշխարհային բանկ), որոնք միայն 2020թ ցուցաբերերել են ավելի քան 5 մլրդ ՀՀ դրամի աջակցություն և հանձնառել են առնվազն նույնքան աջակցություն 2021-2022թթ համար։ 2019-ի դեկտեմբերին Վարչապետի կողմից ՀՀ արդարադատության նախարարությանը հանձնարարվեց Ոստիկանության հետ համատեղ մշակել Ոստիկանության ոլորտի բարեփոխումների կառավարության ծրագիրը, որը մշակվեց ոլորտի բոլոր պատասխանատուների, միջազգային գործընկերների, հեղինակավոր փորձագետների ու իրավապաշտպանների ներգրավմամբ և ապա 2020թ. ապրիլին հաստատվեց կառավարության կողմից։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |