Վարանդայի շրջանից տարհանվել է ևս մեկ աճյուն

Վարանդայի շրջանից տարհանվել է ևս մեկ աճյուն

PanARMENIAN.Net - Հուլիսի 6-ին փրկարարական մեկ ջոկատով որոնումներն իրականացվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն:

Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո, տեղեկացնում է ԱՀ ԱԻՊԾ-ն։

Որոնողական աշխատանքների արդյունքում՝ զինադադարից հետո մինչ օրս, Արցախի օկուպացված տարածքներից տարհանվել է ռազմական գործողությունների մասնակիցների և քաղաքացիական անձանց ընդհանուր 1596 աճյուն:

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների որոնումները Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում շարունակվում են:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---