Արցախում կորոնավիրուսի 4 նոր դեպք կա

Արցախում կորոնավիրուսի 4 նոր դեպք կա

PanARMENIAN.Net - Արցախում հուլիսի 6-ին կատարվել է 71 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսի 4 դեպք:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 7 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ

Արցախում 2021-ի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 9245 քաղաքացու հետազոտություն, որից 926-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2910 դեպք: Կատարվել է 27,197 թեստավորում:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---