ԱՀ նախագահ․ «Դասալիք» պաշտոնյաների հետագա պաշտոնավարումը նպատակահարմար չէ![]() 7 հուլիսի 2021 - 12:58 AMT PanARMENIAN.Net - Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով դասալիք պաշտոնյաների աշխատանքից ազատմանը, ասել է, որ կառավարությունը չի գտնում, թե հայրենիքի պաշտպանությունից խուսափած պաշտոնյաների և նրանց զավակների հետագա պաշտոնավարումը նպատակահարմար է։ «Պաշտոնյաները պետք է ազատվեն պաշտոններից։ Միայն Մարտունու շրջանում է, որ կատարել են պարտավորությունները․․․ Ես հանձնարարել եմ ԱԱԾ-ին հետևել, դպրոցի տնօրենների, մանկապարտեզների ղեկավարների, գլխավոր բժիշկների, նրանց ընտանիքների անդամների վերաբերյալ կատարել ճշտումներ, թե ինչով էին զբաղված, որտեղ էին գտնվում տվյալ պաշտոնյաները պատերազմի ընթացքում և ինչքանով է նպատակահարմար նրանց հետագա պաշտոնավարումը», - ընդգծել է Արցախի նախագահը, գրում է Արցախպրեսը։ Հարությունյանն ասել է նաև, որ զորահավաքին չմասնակցած քաղաքացիները պետական աջակցության ծրագրերից չեն օգտվելու։ «Համապատասխան ցուցակները պաշտպանության նախարարության կողմից տրամադրվում են, մասնագետների կողմից ստուգվում են, և եթե քաղաքացիներն ընդգրկված են նշված ցուցակներում, ապա զրկվում են պետական աջակցությունից»,֊ հավելել է նախագահ Հարությունյանը։ Հաստատվել է ռազմական գործողությունների հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության կարգը։ ԱՀ Կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավար Սուրեն Գալստյանի խոսքով՝ շարունակվում է քաղաքացիներից դիմումների ընդունման գործընթացը Արցախի և Երևանի գրասենյակներում։ Արդեն իսկ ընդունվել է 2430 դիմում, որոնցից 1348-ը մուտքագրվել է էլեկտրոնային համակարգ։ Համաձայն ստացված էլեկտրոնային դիմումների՝ նյութական վնասի չափը ներկայումս կազմում է 3 մլրդ 47 մլն դրամ։ «Մշակման փուլում են գտնվում արդեն 36,000-ից ավելի դիմումներ, և 1500 վարկերի մասով տրվել է ընթացք։ Նաև միաժամանակ շարունակվում է դիմումների ընդունման գործընթացը և արդեն ակտիվ կերպով իրականացվելու է դիմումների մշակման գործընթացը»,- նշել է Արցախի ներդրումային հիմնադրամի տնօրենի տեղակալ Մհեր Մխիթարյանը և հավելել, որ քաղաքացիները հաղորդագրությունների միջոցով ստանալու են ծանուցում իրենց վարկերի ընթացքավորման վերաբերյալ։ Պետական հանձնաժողովում մտահոգված են կորսված անասնագլխաքանակի և այլ նյութական միջոցների մասով։ Երկրի ղեկավարը հաստատել է, որ կեղծ տեղեկանք տվող համայնքների ղեկավարները չեն օգտվելու պետական աջակցությունից, խարդախության բոլոր փորձերը լինելու են իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |