Ադրբեջանն ու Պակիստանը ՀԱՊԿ ԽՎ գործընկեր են ուզում դառնալ․ Նախատեսվում է նման ինստիտուտ ստեղծել 7 հուլիսի 2021 - 14:43 AMT PanARMENIAN.Net - Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովը (ՀԱՊԿ ԽՎ) մտադիր է գործընկեր պետությունների ինստիտուտ ստեղծել, որոնք խորհրդատվական ձայնի իրավունք կստանան։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ ԽՎ նախագահ, ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։ ՌԴ Պետդումայի ԱՊՀ գծով կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովն ասել է, որ նոր ձևաչափով հետաքրքրվում են շատ երկրներ, սակայն միայն երկուսին է նշել՝ Ադրբեջանին ու Պակիստանին, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Որպես կանոն, այդ մասին ընդունված չէ ասել։ Օրինակ, նույն Պակիստանը վաղուց էր ուզում որպես դիտորդ ներգրավվել, և այժմ, կարող է մասնակցել որպես գործընկեր»,-ասել է նա՝ հավելելով, որ դիտորդների և գործընկերների իրավունքները տարբերվելու են։ Ըստ Վոլոդինի, ՀԱՊԿ գործընկերոջ պաշտոնական կարգավիճակը պետություններին «լրացուցիչ հնարավորություններ կտա կազմակերպության սկզբունքները կիսող երկրների հետ փոխգործակցության ակտիվացման համար և կհեշտացնի միջազգային հարթակներում հավաքական օրակարգի առաջմղման և պաշտպանության» համակարգումը: Գործընկեր անդամները նաև կկարողանան մասնակցել փաստաթղթերի նախապատրաստմանը և հավաքական որոշումների մշակմանը։ Այժմ ՀԱՊԿ ԽՎ-ում, անդամներից բացի, կան միայն դիտորդ երկրներ՝ Աֆղանստանը, Սերբիան։ Հայաստանը կազմակերպության հիմնադիր պետություն է և վետոյի իրավունք ունի։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |