Արմավիրում «Ռուսական կենտրոն» է բացվել՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆինանսական աջակցությամբ![]() 8 հուլիսի 2021 - 11:31 AMT PanARMENIAN.Net - Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի (ՄՄԳԿ) նախաձեռնությամբ Արմավիրի Մշակույթի տանը բացվել է երրորդ «Ռուսական կենտրոնը»։ «Ռուսական կենտրոնը» հարուստ գրադարանով ինքնատիպ հարթակ է, որտեղ նախատեսվում է անցկացնել տարբեր սեմինարներ, հանրային դասախոսություններ, ցուցահանդեսներ, կինոդիտումներ և, որ ամենակարևորն է, այստեղ կկազմակերպվեն ռուսաց լեզվի անվճար դասընթացներ տարբեր տարիքային խմբերի համար: Կենտրոնի ֆինանսական աջակիցն է ՎՏԲ-Հայաստան Բանկը։ Կենտրոնի բացման կարմիր ժապավենը կտրել են Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը, ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն – Տնօրինության նախագահ Իվան Տելեգինը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արա Խզմալյանը, Հայաստանի Արմավիր մարզի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը և Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը։ Լուսանկարում աջից ձախ՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն – Տնօրինության նախագահ՝ Իվան Տելեգին, ՀՀ-ում ՌԴ Արտակարգ և լիազոր դեսպան՝ Սերգեյ Կոպիրկին, ՀՀ Արմավիր մարզի մարզպետ՝ Համբարձում Մաթևոսյան «Աջակցությունը մշակույթի և կրթության զարգացմանը ՎՏԲ-Հայաստան Բանկի սոցիալական գործունեության կարևորագույն ուղղություններից է: Մենք գիտակցում ենք Հայաստանի մարզերում ռուսաց լեզվի և մշակույթի զարգացման կարևորությունը և հույս ունենք, որ կենտրոնն արդյունավետ զարգացում կունենա: Իսկ լավագույն ուսանողների առջև ՎՏԲ-Հայաստան Բանկը բացում է իր դռները Բանկի տարբեր ստորաբաժանումներում և մասնաճյուղերում վերապատրաստման և ուսումնական պրակտիկայի մասնակցելու համար, ինչը հնարավորություն կտա նոր սերնդին գիտելիքներ ստանալ բանկային և ֆինանսական աշխարհի վերաբերյալ:», - նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն – Տնօրինության նախագահ Իվան Տելեգինը։ Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանն անձամբ շնորհակալություն է հայտնել ՎՏԲ-Հայաստան Բանկին ցուցաբերած աջակցության համար և խորհրդանշական նվեր շնորհեց պարոն Իվան Տելեգինին։ «Մենք ընդլայնում ենք ռուսական կենտրոնների աշխարհագրությունը և ցանկանում ենք նման կրթական հարթակներ ստեղծել Հայաստանի բոլոր մարզերում։ Միայն կրթությամբ կարելի է ունենալ զարգացած պետություն։ Այստեղ կանցկացվեն ռուսերենի անվճար դասընթացներ, ինչը կօգնի բարելավել լեզվի մակարդակն ու ամրապնդել ռուս և հայ ժողովուրդների միջև մշակութային երկխոսությունը», - ասել է Վահրամ Կարապետյանը։ Կենտրոնում ներկայացված է կրթական նյութերի մեծ բազմազանություն, որոնց միջոցով հնարավոր է ճշգրիտ և բաց տեղեկատվություն ստանալ Ռուսաստանի մասին ամենատարբեր ոլորտներում։ Ի շնորհիվ ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցության՝ կենտրոնը կահավորված և հագեցած է ժամանակակից տեխնիկայով, որը հնարավորություն է տալիս կազմակերպել ինտերակտիվ դասեր և քննարկումներ։ Կրթական կենտրոնի բացմանը ներկա էին Հայաստանում ՌԴ դեսպանության, Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության ներկայացուցիչներ, ՀՀ-ում գործող ռուսաստանյան կազմակերպությունների ղեկավարներ և այլոք։ Ռուսերենի անվճար դասընթացների նախորդ շրջափուլի մասնակիցներին հյուրերի կողմից շնորհվել են երկամսյա կուրսերն ավարտելու հավաստագրեր: Երեխաները հյուրերին ներկայացրել են բաց դաս՝ գեղեցիկ մատուցելով ստացված գիտելիքները։ Սա Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի (ՄՄԳԿ) նախաձեռնությամբ բացված երրորդ «Ռուսական կենտրոնն» է։ Առաջինը գործում է ք․Երևանում՝ Ավ․ Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի մասնաճյուղում, երկրորդը՝ ք․Վանաձորում։ ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |