Գրիգորի Խաչատուրովն ազատվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից![]() 8 հուլիսի 2021 - 16:04 AMT PanARMENIAN.Net - Գրիգորի Խաչատուրովն ազատվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիրը։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը. Գրիգորի Խաչատուրովին ազատել 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից», - ասված է նախագահի հրամանագրում: Գրիգորի Խաչատուրովը ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրվի որդին է։ 2021-ի փետրվարին Գրիգորի Խաչատուրովը սատարեց ԶՈւ գլխավոր շտաբի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։ Նա միակ բարձրաստիճան զինվորականն էր, որ նաև առանձին հրապարակավ հանդես եկավ նման պահանջով։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |