«Հայաստան» դաշինք․ Իրականացվում են քաղհետապնդումներ 8 հուլիսի 2021 - 17:33 AMT PanARMENIAN.Net - «Հայաստան» դաշինքը հանդես է եկել քաղաքական հետապնդումների մասին հայտարարությամբ՝ խստորեն դատապարտելով իշխանության գործելաոճը։ Նշվում է, որ դաշինքը հաստատակամ է՝ շարունակելու երկիրն աղետի հասցրած վարչախմբի դեմ պայքարը: «Քաղաքական հալածանքների, ապօրինի գործողությունների բոլոր մեղավորները պատասխան են տալու»,-ասվում է հայտարարության մեջ: Նշվում է, որ իշխանությունները շարունակում են նախընտրական փուլում սկսված բռնաճնշումները «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների նկատմամբ: «Վերջին օրերին «Վերածնվող Հայաստան» կուսակցության խորհրդի անդամների, «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակում ներգրավված անձանց նկատմամբ իրականացվում են քաղաքական հետապնդումներ, կատարվում են ապօրինի գործողություններ: Ներհասարակական ճգնաժամի այսօրինակ նորանոր դրսևորումներն ավելի են խորացնում երկրում առկա քաղաքական ճգնաժամը: Այսպիսով՝ շարունակվում են երկրում մեկ մարդու իշխանություն հաստատելու փորձերը: Հակաօրինական այս գործողությունների նպատակը պարզ է՝ թուլացնել խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր խմբակցությանը, նրան շեղել երկրի ներքին ու արտաքին սպառնալիքներին դիմակայելուն ուղղված պայքարից»,-ասվում է դաշինքի հայտարարության մեջ։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի բնակարանը խուզարկել են, իսկ ԱԱԾ-ն նրան Երևան է տեղափոխում։ Հուլիսի 7-ին բերման էր ենթարկվել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը։ Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հայտնել է, որ նրան բերման էին ենթարկել վկայի կարգավիճակով, սակայն քննիչը փորձել է կասկածանքի շուրջ հարցաքննել։ Առուշանյանը հրաժարվել է ցուցմունք տալուց և ազատ է արձակվել ՀՔԾ-ից։ Քարահունջի վարչական ղեկավար Լ.Ա.-ն ձերբակալվել է ընտրակաշառքի գործով։ Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |