Բաքվի դատարանում ՌԴ քաղաքացին հայտարարել է՝ ԼՂ էր մեկնել Ադրբեջանի հատուկ ծառայությունների առաջադրանքով![]() 9 հուլիսի 2021 - 12:33 AMT PanARMENIAN.Net - Բաքվում կալանքի տակ գտնվող ՌԴ քաղաքացի Էդուարդ Դուբակովը, որին մեղադրւմ են «ահաբեկչության» մեջ, դատարանում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղ էր մեկնել ադրբեջանական հատուկ ծառայությունների առաջադրանքով։ Ըստ մեղադրական ակտի, Դուբակովը Բաքու է ժամանել 2021-ի հունվարին Թուրքիայի տարածքով՝ ահաբեկչական գործողություն կատարելու նպատակով, սակայն ձերբակալվել է, գրում է Turan-ը; Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում դատավարության ընթացքում նա ասել է, որ հավաքագրվել է ադրբեջանական հատուկ ծառայությունների կղմից 2018-ին Բելառուսում և այցելել է Արցախ նրանց ցուցումով։ Նա ասել է նաև, որ 2021-ի հունվարին նրան կանչել են Բաքու դրամական հատուցում տալու և նոր առաջադրանքներ ստանալու համար, սակայն ձերբակալել են։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, քննության ժամանակ Դուբակովն ասել է, որ, հաշվի առնելով իր ծագումը (հայրը հայ է), նա հետաքրքրվել է ՀՀ-ում գործող ՈՄԱ կազմակերպության գործունեությամբ։ Նա ասել է, թե 2018-ին ժամանել է ՀՀ, որտեղ մարտական պատրաստություն է անցել և հետո նրան ուղարկել են Շուշի և Ստեփանակերտ։ 2019-ին նա ևս այցելել է Լեռնային Ղարաբաղ։ Ըստ ՌԴ ԱԴԾ տեղեկանքի, Դուբակովը 2018-2019թթ․ մի քանի անգամ այցելել է ՀՀ։ Դատավարությունը կշարունակվի հուլիսի 14-ին։ Դուբակովի դեմ քրգործ է հարուցվել ահաբեկչության, հանցավոր կազմակերպությանը մասնակցության, Ադրբեջանի սահմանն ապօրինի հատելու հոդվածներով։ Նրան սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |