Գյումրի մտած առաջին շոգեքարշն այսուհետ բացօթյա կցուցադրվի 9 հուլիսի 2021 - 13:08 AMT PanARMENIAN.Net - Գյումրի մտած առաջին շոգեքարշն այսուհետ կներկայացվի բացօթյա ցուցադրությամբ: 122 տարվա պատմություն ունեցող շոգեքարշը շահագործվել է մինչև 70-ական թվականները, որից հետո Գյումրու լոկոմոտիվային դեպոյում պահպանվել է որպես թանգարանային նմուշ, գրում է Sputnik Արմենիան։ 54 տոննա կշռող «Տանկ-շոգեքարշը», որը պատրաստվել է 1899-ին Պետերբուրգի Նևսկի նավաշինական գործարանում, տեղակայվել է Գյումրու կայարանամերձ հրապարակում: Այն կլինի գյումրեցիների ու Գյումրի այցելող զբոսաշրջիկների համար քաղաքի երկաթուղային հարուստ պատմությունը հիշեցող ցուցանմուշ: Հայաստանի երկաթուղու պատմությանը, որը սկսվում է 1895-ի մայիսից, երբ ցարական կառավարությունը որոշելէ կառուցել Թբիլիսի-Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի)–Կարս երկաթուղին: Շինարարությունը սկսվել է 1896 թ.-ին, իսկ առաջին գնացքը հայկական Ալեքսանդրապոլ է ժամանել 1899-ի ձմռանը: Դրանից հետո սկսվել է Ալեքսանդրապոլ-Էրիվան (Երևան) երկաթուղու շինարարությունը, որը շահագործման է հանձնվել 1902 թվականին: Երկաթուղային ենթակառուցվածքի աստիճանական զարգացումը հանգեցրել է նրան, որ Ռուսաստանը Հայաստանի տարածքով ելք ստացավ դեպի Թուրքիա, Իրան և եվրոպական երկրներ: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |