ՀՀ-ն 50 հազար Johnson & Johnson, 300 հազար Novavax պատվաստանյութ կստանա![]() 9 հուլիսի 2021 - 16:47 AMT PanARMENIAN.Net - Աշնանը Հայաստանը կունենաJohnson & Johnsonընկերության արտադրության մոտ 50,000 պատվաստանյութ։ Այդ մասին հայտարարել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը՝ հավելելով, որ պատվաստանյութը մեկ դեղաչափով է օգտագործվում։ Նախարարի պաշտոնակատարը տեղեկացրել է նաև, որ ՀՀ-ն կստանա նաև 300,000 դեղաչափ Novavax ընկերության պատվաստանյութ, որն օգտագործվում է երկու դեղաչափով, գրում է Aysor.am-ը։ Ավանեսյանը հավելել է, որ ՀՀ-ում վերջին 2-3 ամիսների ընթացքում համաճարակային իրավիճակը բավական կառավարելի է։ «Պետք է անենք ամեն բան, որ կանաչ գոտում լինելու փաստը պահպանվի և առաջիկայում ևս ունենանք բարվոք վիճակ։ Ցավոք, պատվաստումային գործընթացն աշխարհում չի ընթանում այնպիսի արագությամբ, որ հնարավոր լինի ստեղծել հանրային իմունիտետի շեմը և վարակին հնարավորություն չտալ անընդհատ մուտացվելու», - ասել է նա։ Անահիտ Ավանեսյանը նաև տեղեկացրել է, որ Հայաստանում կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված կարանտինը 6 ամսով կերկարաձգվի։ Կարանտինի մասին նախագիծը շրջանառվել է, այն կառավարությունում է։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |