Զախարովա․ Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին ուղիղ կապված չէ ԼՂ հետ՝ լուծումը սահմանազատումն է 9 հուլիսի 2021 - 16:50 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակն անմիջական կապ չունի ԼՂ կարգավորման հետ և սահմանի միջազգային իրավական ձևակերպման բացակայության հետևանք է։ «Ընդհանուր ֆոնն, անշուշտ, վատթարացնում է կողմերի փոխադարձ վստահության բացակայությունը։ Մենք բազմիցս ենք նշել, որ որ այս խնդրի կայուն և երկարաժամկետ լուծումը ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքների շուտափույթ մեկնարկն է՝ հետագա սահմանագծմամբ։ Մենք պատրաստ ենք անհրաժեշտ խորհրդատվական աջակցություն ցուցաբերել և այժմ շփումներն ԱԳՆ և ՊՆ-ների, ինչպես նաև սահմանապահ ծառայությունների մակարդակով շարունակվում են»,-ասել է նա։ Նա նշել է, որ իրավիճակը ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում կայուն է, իսկ առանձին միջադեպերն օպերատիվ լուծում են ստանում հայ և ադրբեջանցի գործընկերների հետ համագործակցությամբ։ «Ռուս խաղաղապահների նկատմամբ սադրիչ գործողություններ չեն գրանցվում»,-ասել է նա։ Զախարովան ասել է նաև, որ ՌԴ-ն պատրաստ է իր ներդրումն ունենալ Լեռնային Ղարաբաղում խաղաղ կյանքի հաստատման, Երևանի և Բաքվի միջև վստահության ամրապնդման առումով։ Զախարովան ասել է նաև, որ ընդհանուր առմամբ ռուսական կողմի աջակցությամբ 97 ռազմագերի է փոխանակվել՝ 81-ը հայկական կողմին է վերադարձվել և 16-ն՝ ադրբեջանական։ «Այնուամենայնիվ, այս խնդիրը, ինչպես նաև Բաքվի համար միանգամայն առաջնային ականապատ տարածքների քարտեզների փոխանցման հարցը, դեռևս չի հաջողվում վերջնական լուծել։ Ռուսական դիքորոշումն այդ հարցում լավ է հայտնի՝ մենք կողմ ենք այդ խնդիրների շուտափույթ հանգուցալուծմանն՝ առանց նախապայմանների»,-ասել է նա։ Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։ Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ռազմական աջակցություն խնդրել ՌԴ-ից։ Մայիսի 27-ի առավոտյան ադրբեջանցիները Գեղարքունիքի մարզում 6 հայ զինծառայող են գերեվարել, որոնցից 5-ին, ի թիվս 15 գերիների, վերադարձրել են հունիսի 13-ին՝Աղդամի ականապատ դաշտերի քարտեզի դիմաց։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը |