Սահմանադրագետ․ Եթե ՍԴ-ն անվավեր ճանաչի ընտրությունների արդյունքները, դատավորների հանդեպ քրհետապնդում պետք է սկսվի![]() 9 հուլիսի 2021 - 17:48 AMT PanARMENIAN.Net - Սահմանադրագետ Արտաշես Խալաթյանը Սահմանադրական դատարանի առաջ հայտարարել է, որ գործող իշխանությունը կատարել է իր հիմնական հանձնառությունը և երկրորդ անգամ կազմակերպել ազատ ընտրություններ, և, եթե ՍԴ-ն անվավեր ճանաչի ընտրությունների արդյունքները, դատավորների հանդեպ քրհետապնդում պետք է սկսվի։ ՍԴ-ն միասնական վարույթում քննարկում է ընդդիմադիր քաղաքական ուժերի՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» եւ «Հայոց հայրենիք» կուսակցությունների՝ հունիսի քսանի ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումները։ Արտաշես Խալաթյանի խոսքով՝ նախկինում Սահմանադրական դատարանն ունեցել է ոչ միանշանակ հետագիծ և ամենաքաղաքականացված ինստիտուտներից է եղել, որը «լեգիտիմացրել է բռնապետական ռեժիմի իրականացրած նախկին ընտրությունների արդյունքները», գրում է «Առավոտը»։ «ՍԴ դատավորները պետք է սթափվեն ու թոթափեն նախորդ քաղաքական իշխանությունների հետ ունեցած կոռուպցիոն կապերը։ Նրանք այսօր իրենց հորջորջել են ընդդիմություն և մարտահրավեր են նետել ՀՀ ժողովրդավարությանը։ ՍԴ-ն ժողովրդի կողքին կանգնելու պարագայում նրանց դիմումները պետք է մերժի։ Միայն այդ պարագայում ՍԴ-ն կարող է հույս ունենալ, որ անգամ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով խայտառակ որոշումից հետո ժողովուրդը կների իրեն։ Իսկ եթե ՍԴ-ն կասկածի տակ դնի ընտրությունները, ապա խաչ կքաշի իր՝ որպես պետական ինստիտուտի ճակատագրի վրա, դատավորներն էլ խաչ կքաշեն իրենց մասնագիտական գործունեության վրա»,-ասել է նա։ Խալաթյանի խոսքով՝ եթե ՍԴ-ի որոշմամբ անվավեր ճանաչվեն ընտրությունների արդյունքները կամ որեւէ կերպ վերանայվեն, ապա դա հիմք կհանդիսանա՝ որոշմանը կողմ քվեարկած ՍԴ դատավորների հանդեպ քրեական հետապնդում հարուցելու համար՝ ակնհայտ անարդար դատական ակտի կայացման, որն առաջացրել է ծանր հետևանքներ և պաշտոնեական դիրքի չարաշահման համար։ Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու կամ դրանք անվավեր ճանաչելու և մանդատների բաշխման կարգը սահմանելու կամ ընտրությունների երկրորդ փուլ նշանակելու պահանջով դիմումը Սահմանադրական դատարանում գրանցվել են հուլիսի 2-ին։ Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումները Սահմանադրական դատարանը միավորել է: Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, բոլոր տեղամասերի ձայների հաշվարկով, ստացել է քվեների 53.92%-ը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը՝ 21.04%-ը, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.23%։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |