Երևանում տարհանվում են շրջիկ առևտրի չգրանցված շարժական կետերը

Երևանում տարհանվում են շրջիկ առևտրի չգրանցված շարժական կետերը

PanARMENIAN.Net - Երևանում տարհանվում են շրջիկ առևտրի չգրանցված շարժական կետերը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջւմ տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Ոլորտը կարգավորող օրենսդրական նորմերը վերջապես ունենք ու սկսել ենք կիրառել: Ամենակարևորը՝ սա անում ենք ոչ թե ոլորտին վնաս տալու, այլ ավելի քաղաքակիրթ ձևով շրջիկ առևտուրը կանոնակարգելու համար»,-ասվում է գրառման մեջ:

Քաղաքապետը տեղեկացրել է, որ տնտեսվարողների համար հարմարավետ էլեկտրոնային հարթակ է ստեղծվել, որտեղ կարող են գրանցվել ու կազմակերպել իրենց բիզնեսը:

«Ի վերջո՝ մեր քաղաքի կոկիկ կերպարը վերադարձնելու խնդիր ունենք, ու շարունակելու ենք բոլոր խոստացած ծրագրերը ի կատար ածել այնպես, ինչպես այս մեկը՝ նպատակին հասնելու համար»,-ասվում է գրառման մեջ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---