Լեզվի կոմիտե․ Պարեկային ծառայության մեքենաների վրայի տեղեկույթում գերակայում է օտար լեզուն![]() 9 հուլիսի 2021 - 19:28 AMT PanARMENIAN.Net - Լեզվի կոմիտեն հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ հուլիսի 1-ից Երևանում ծառայության դուրս եկած պարեկային ծառայության ավտոմեքենաների և պարեկների համազգեստի վրա զետեղված տեղեկույթում գերակայում է օտար լեզուն, որը չի բխում ՀՀ Սահմանադրության 20-րդ հոդվածից և «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից։ Լեզվի կոմիտեն օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ խնդրին առնչվող հանգամանքները պարզելու և օրենքով նախատեսված ընթացակարգն ապահովելու համար։ Նշվում է, որ Լեզվի կոմիտեն բարձր է գնահատում պետական լեզվի նկատմամբ հանրության նախանձախնդրությունը, որը կոմիտեի ամենօրյա աշխատանքի՝ հայերենի գերակայությունն ապահովելու լրացուցիչ խթան է։ Լեզվի կոմիտեն հիշեցրել է, որ Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է, օրենքի և իրավունքի ուժով գերակա է պետական լեզուն։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |