Հուլիսի 10-ից բացվում են Սևանի հանրային լողափերը․ Անվտանգությանը դրոններով կհետևեն10 հուլիսի 2021 - 12:28 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 10-ից բացվում են Սևանա լճի հանրային լողափերը։ Այս տարի փրկարար ծառայության աշխատակիցներից բացի հանգստացողների անվտանգությանը կհետևեն նաև դրոններ: «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Արման Աբելյանը տեղեկացրել է, որ հանգստացողների համար հուլիսի 10-ին Սևանի 3 հանրային լողափ (ընդհանուր 8 լողափ կա) է բացվում, գրում է Sputnik Արմենիան։ «Հանրային լողափ ասելով՝ նկատի ունենք Սևանի թերակղզու ու Սևան քաղաքի հարևանությամբ գտնվող 3 հատվածը: Ինչ վերաբերում է մյուս 5-ին՝ ապա այս տարի դրանք չեն բացելու։ Լողափերում գործելու են մի շարք անվճար ծառայություններ՝ տախտակամածներ, հովանոցներ, մանկական խաղահրապարակներ, զուգարաններ, նստարաններ, հանդերձարաններ, բուժկետ և իհարկե, փրկարարական ծառայություն»,-ասել է նա։ Տեղադրվել է 53 տեղեկատվական ցուցանակ՝ տարածքները մաքուր պահելու մասին գրառումներով, և այդ նպատակով նաև 160 աղբաման։ Աբելյանը զգուշացրել է, որ լողափերը բաց կլինեն մինչև ժամը 20:00-ը, որից հետո տարածքներում մաքրման աշխատանքներ կիրականացվեն: ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար Արմեն Ճզմաչյանն իր հերթին նշել է, որ ԱԻՆ ղեկավարի հրամանով հատուկ ջրափրկարարական ջոկատը հուլիսի 10-ից ուժեղացված ռեժիմով կաշխատի: Փրկարար ծառայության աշխատակիցները մոտորանավակներով պարեկային ծառայություն են իրականացնելու ինչպես հանրային լողափերում, այնպես էլ հարակից մասնավոր լողափերում: «Դիտարկումն իրականացվելու է նաև դրոնների օգնությամբ։ Դրանք հատկապես կօգնեն գիշերային ժամերին և հեռավոր տարածություններում որոնողական աշխատանքների ժամանակ», - ասել է Ճզմաչյանը։ Դրոնները կարող են մինչև հինգ կիլոգրամ քաշով առարկաներ տեղափոխել: Այսպիսով` շատ կարճ ժամանակում խեղդվողին կարելի է փրկարարական բաճկոն, շրջանակ և այլ իրեր հասցնել։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |