Իսահակյան գյուղում սիբիրյան խոցի ևս 2 դեպք է գրանցվել10 հուլիսի 2021 - 14:21 AMT PanARMENIAN.Net - Իսահակյան գյուղում սիբիրյան խոցի ևս 2 դեպք է գրանցվել, հիվանդները տեղափոխվել են Գյումրու Ինֆեկցիոն: Նրանք կանայք են, որոնք հիվանդ կենդանու միսը գնել ու մշակել են: Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության, հայտնում է Sputnik Արմենիանն։ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Աստղիկ Բեյբությանի խոսքով` վերջիններս փորձել են թաքցնել իրենց մոտ առաջ եկած ախտանիշը և զբաղվել են ինքնաբուժությամբ։ Կանայք բժշկի դիմել են բավական ուշ, երբ հասկացել են, որ իրենց վիճակը գնալով բարդանում է, գրում է Sputnik Արմենիան։ «Հիվանդների վիճակը գնահատվում է միջին ծանրության: Խոցերը գտնվում են վերին վերջույթներին՝ մատների վրա: Բավական խոր վերքեր են: Տնային բուժում են արել՝ ինչ մտքներով անցել է, ու երբ արդեն խոցը մեծացել է, վախեցել են, նոր դիմել են մեզ: Եթե շուտ դիմեին` ավելի հեշտ ու արագ բուժում կստանային»,-նշել է Բեյբությանը՝ խորհուրդ տալով բնակիչներին չփորձել զբաղվել ինքնաբուժությամբ։ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրենը տեղեկացրեց նաև, որ այս պահին հիվանդանոցում բուժում է ստանում սիբիրյան խոցով վարակված 8 հիվանդ: «Ավելի վաղ ընդունված հիվանդների վիճակը միջինից անցել է ավելի թեթևի: Մոտ օրերս նրանք դուրս կգրվեն»,- ասել է նա: Հունիսի 30-ին և հուլիսի 1-ին սիբիրյան խոց նախնական ախտորոշմամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց էին տեղափոխվել Իսահակյան գյուղի 7 բնակիչ: Նույն ախտորոշմամբ հուլիսի 4-ին ևս մեկ հիվանդ էր տեղափոխվել հիվանդանոց: 2 հիվանդ արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» կողմից Իսահակյանում հսկողություն է իրականացվում: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ ԵՊՀ 10 ուսանող ստացել է Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակ Ձերբակալվել է Վահագն Չախալյանը և ևս 4 անձ Նրանք կասկածվում են խմբակային խուլիգանություն կատարելու մեջ |