Ստամբուլում 3 թուրք պարել է Սբ Թագավոր եկեղեցու պատին․ Ավելի ուշ ձերբակալվել են12 հուլիսի 2021 - 14:16 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլում թուրքերը պղծել են հայկական եկեղեցին՝ 3 տղամարդ պարել է հայկական Սուրբ Թագավոր տաճարի պատին, որին խաչ է տեղադրված։ Խաչի ֆոնին պարող տղամարդկանց մասին տեսանյութը տարածվել է սոցցանցերում։ Պոլսո Հայոց պատիրարքարանը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ եկեղեցում հուլիսի 10-ի ուշ գիշերը տեղի ունեցած դեպքի մասին հայտնել են ոստիկանությանը։ «Զինովներ էին հավաքված եկեղեցու առջևի փոքր հրապարակում և նրանցից 3-ը եկեղեցու արտաքին պատի վրա մագլցելով, պարել են։ Գիշերապահը հորդորել է, որ իջնեն, սակայն, նրանք շարունակել են մնալ պատի վրա։ Գիշերապահը ոստիկանություն է հայտնել։ Երբ ոստիկանությունը դեպքի վայր է հասել, բոլորն արդեն հեռացել էին»,-ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է նաև, որ Պատրիարք Հայրը, լսելով դեպքի մասին հավաստիացրել է, որ Պատրիարքական Աթոռը որպես հոգևոր կենտրոն, կապ հաստատելով պատկան մարմինների հետ, հետամուտ է լինելու դեպքին։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Ստամբուլի ոստիկանությունը ձերբակալել է եկեղեցու պատին պարած տղամարդկանց, գրում է ՌԻԱ Նովոստին։ Նշվում է, որ միջադեպի ժամանակ տղամարդիկ եղել են ալկոհոլի ազդեցության տակ։ Սկսվել է հետաքննություն։ Ստամբուլի քաղաքապետարանը, ինչպես նաև իշխող Արդարության և զարգացման կուսակցության մամուլի քարտուղար Օմեր Չելիքը, դատապարտել են անարգանքի այդ ակտը։ «Մենք դատապարտում ենք Սբ Թագավոր եկեղեցու հանդեպ անարգանքի այդ ակտը»,-գրել է Չելիքը Twitter-ի իր միկրոբլոգում։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |