ՀՀ-ում Covid-19-ի դեմ 108,107 պատվաստում է արվել![]() 12 հուլիսի 2021 - 13:22 AMT PanARMENIAN.Net - Covid-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր հուլիսի 11-ի դրությամբ` կատարվել է 108,107 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 77,449, երկրորդ` 30,658։ AstraZeneca-ով, «Սպուտնիկ-V»-ով և CoronaVac-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։ Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել է հերթապահություն՝ ժամը 10։00-16։00-ն։ Նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, և գրանցվել պատվաստման համար։ Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները: Պատվաստումներն անվճար են: Հայաստանում կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված կարանտինը երկարաձգվել է ևս 6 ամսով. մինչև դեկտեմբերի 20-ը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |