Հանրապետության 46 հասցեի հուշարձան-շենքի ապամոնտաժման դեմ ցույց է եղել![]() 12 հուլիսի 2021 - 16:19 AMT PanARMENIAN.Net - Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեի մի խումբ անդամներ բողոքի ցույցի են դուրս եկել Հանրապետության 46 հասցեի հուշարձան-շենքի ապամոնտաժման դեմ։ Հուլիսի 12-ին նախատեսված է ցանկապատել տվյալ հասցեում գտնվող հուշարձան-շենքի տարածքը, որպեսզի սկսվեն քանդման աշխատանքները: Հուշարձան-շենքն ապամոնտաժվելու է՝ տեղում կկառուցվի բազմաֆունկցիոնալ շենք, որի 9 հարկանի հատվածը լինելու է հուշարձանի տարածքում, գրում է «Առավոտը»։ Շենքն ընդգրկված է 33-րդ թաղամասի՝ Ֆիրդուսի կառուցապատման ծրագրի մեջ։ Ցուցարարները հավաքվել էին այդ հասցեում՝ նշելով, թե անկախ այն բանից, որ պահպանվելու է ֆասադը, շենքի ապամոնտաժումն անթույլատրելի է։ «Հուշարձանը քանդելու ոչ մի արդարացում ընդունելի չի, հուշարձանը մենակ ֆասադը չի կամ մի քանի մետրը, այլ կառույցն իր ամբողջականությամբ»,-նշել են ցույցի մասնակիցները: Շենքի կառուցապատողը «Կաէռ Մայնինգ» ընկերությունն է: ՍՊԸ-ի ներկայացուցիչը՝ Արման Մկրտչյանը, որը եկել էր հանդիպելու բողոքի ցույցի մասնակիցներին, ասել է, որ քաղաքապետարանն արդեն տրամադրել է Ճարտարապետա-շինարարական առաջադրանքը, ինչի հիման վրա ընկերությունը փորձում է սկսել տարածքի քանդման աշխատանքները։ Նա հավելել է, որ ցանկապատելու են տարածքը: Մկրտչյանը որևէ փաստաթուղթ չի ներկայացրել ցույցի մասնակիցներին, միայն ցուցադրել է հեռախոսում առկա շինարարական նախագիծը: Նրա պնդմամբ, որևէ հարկ չի ավելանալու հուշարձան-շենքին, իսկ շենքի պատմամշակութային մասն ընդամենը ֆասադային 6 մետր հատվածն է, որը պահպանվելու է, իսկ մնացածը կավային հատվածն է։ Կառուցապատողը խոստացել է այլ փաստաթղթերը ներկայացնել հուլիսի 13-ին։ «Կաէռ Մայնինգ» ՍՊԸ-ն Երևանի 33-րդ թաղամասի՝ Ֆիրդուսիի կառուցապատողներից մեկն է: Նրա երեք լոտերից մեկը գտնվում է Հանրապետության 46 hասցեում: Լուսանկարը՝ Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեի ֆեյսբուքյան էջից ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |