Երևանը՝ МАУ-ի ամենապահանջված ուղղությունների 5-յակում

Երևանը՝  МАУ-ի ամենապահանջված ուղղությունների 5-յակում

PanARMENIAN.Net - Երևանը հայտնվել է «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» (МАУ) ամենապահանջված ուղղությունների 5-յակում։

«Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերությունն ավելացնում է չվերթերի քանակն առավել մեծ պահանջարկ ունեցող միջազգային ուղղություններով, այդ թվում` դեպի Երևան, գրում է Analitikaua.net-ը։

Կիև-Երևան չվերթն իրականցվում է ամեն օր։ Լրացուցիչ թռիչքներ կիրականացվեն հուլիսի 26-ից՝ երկուշաբթի օրերը, և հուլիսի 29-ից՝ հինգշաբթի։

Ընկերությունում նշել են, որ պահանջարկի աճը պայմանավորված է սահմանների հատման պայմանների մեղմացմամբ և զբոսաշրջային ավիափոխադրումների ակտիվությամբ։

Ավիաընկերությունը կավելացնի թռիչքները նաև պահանջված այլ ուղղություններով՝ Աթենք, Լառնակա, Կահիրե, Բաքու։

Ըստ վիճակագրության, զբոսաշրջային հոսքն Ուկրաինայից ՀՀ 4-րդն է իր ինտենսիվությամբ։ Դեպի ՀՀ թռիչքներ են իրականցնում «Ուկրաինայի միջազգային ավիաուղիները», SkyUp-ը և Bees-ը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---