«Յոթի գործը». Իրավապաշտպանները կատարեցին իրենց խոստումը

PanARMENIAN.Net - «Յոթի գործով» այսօր կայացած հերթական դատական նիստի ընթացքում դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշում ընդունեց պաշտպանների հանդեպ դատական պատժամիջոց կիրառելու մասին, որոնք, ինչպես եւ խոստացել էին, չներկայացան դատարան: Բացի պատժամիջոցից, դատավորը Իրավաբանների պալատ դիմեց իրավապաշտպաններին պատասխանատվության ենթարկելու պահանջով:



Նիստն ինքը հետաձգվել է մինչեւ մարտի 23-ը:



Նախօրեին իրավապաշտպանները հայտնեցին, որ չեն պատրաստվում մասնակցել դատական նիստին եւ «այն ապօրինությանն ու կեղծիքին, որը տիրում է դատական գործընթացի ժամանակ»:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---